Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Ոչ մի հսկիչ բոբո չի կարողանալու իրագործել խայտառակ նախագիծը

Երեկվանից քաղաքապետարանի վերահսկողության աշխատակիցները՝ էդ հսկիչ բոբոները, մտել են տրանսպորտային տարբեր միջոցներ, քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով, ստիպում են վճարել, այլապես կտուգանեն: Ոչ մի հսկիչ բոբո չի կարողանալու իրագործել խայտառակ նախագիծը. ֆեյսբուքյան տեսաուղերձով երևանցիներին դիմելով՝ վստահեցնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Ստեփանյանը։

Նրա կարծիքով՝ Քպ-ն այսպիսով ուզում է վերժ լուծել երևանցիներից, որովհետև 2023 թվականի ընտրություններին Ավինյանն ընդամենը 9 տոկոս ձայն է հավաքել։