ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել. հայտնում էԱՄՆ Պետդեպարտամենտը։
Ռուբիոն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քննարկել են Գազայի հումանիտար իրավիճակը, Ուկրաինայում պատերազմը և Սուդանում հակամարտությունը։