Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանի ակնարկները շատ հասկանալի և տրամաբանական էին, սակայն Արցախի շրջափակումը շատ քիչ է հետաքրքում Արևմուտքին. քաղաքագետ

24/01/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը դրական է գնահատում ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ BBC Hard Talk-ին տված հարցազրույցը։

«Հարցադրումներից պարզ երևում էր, որ բրիտանացի լրագրողը բավականին լավ տեղյակ էր Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև հարաբերություններից, և հրաշալի գիտեր, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ այսօրվա ղեկավարությունն Արցախի կարգավիճակի առնչությամբ։ Սա խիստ վիրավորական է հայ հասարակության համար։

Հստակ հասկանալով, որ Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից՝ հաղորդման հեղինակը Ռուբեն Վարդանյանին հարցնում է՝ ո՞րն է այդ դեպքում նրա հույսը։ BBC-ի լրագրողն այս կերպ փորձեց ծանր դրության մեջ գցել ԱՀ պետնախարարին, բայց, ի պատիվ իրեն, վերջինս կարողացավ «դուրս գալ» հարցադրումների տակից»,- նշեց Երվանդ Բոզոյանը։

Քաղաքագետը նկատեց՝ Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների խայտառակ դիրքորոշումն արդեն իսկ արձանագրվել է Արևմուտքում, և սա, ըստ քաղաքագետի, խիստ բացասական է ազդելու ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ապագայի վրա։

Վերադառնալով ԱՀ պետնախարարի բուն հարցազրույցին՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ Ռուբեն Վարդանյանի ակնարկները շատ հասկանալի և տրամաբանական էին, սակայն Արցախի շրջափակումը շատ քիչ է հետաքրքում Արևմուտքին։

«Արևմուտքին ընդամնեը հետաքրքրում է՝ ԼՂ հակամարտության արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը կուժեղանա՞, թե կթուլանա։ Արևմուտքը, ողջ ուշադրությունը սևեռելով ուկրաինական խնդրի վրա, մոռացել է մյուս բոլոր տարածաշրջանների հետ կապված խնդիրները, և հումանիտար, բարոյական, մարդու իրավունքների սկզբուքնները երկրորդ պլան են մղվել»,- ասաց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՁԱԳԱՆՔ.  Կիզակետում՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

Զորամասի հրդեհի պաշտոնական վարկածը կասկած է հարուցել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Զորամասի հրդեհի պաշտոնական վարկածը կասկած է հարուցել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական