Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը. Փաշինյան

Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը. The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա ձախողում է:

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը. հակառակը, ըստ Փաշինյանի, հնարավոր չէ:

«Դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք տարանջատում և հակադրում խաղաղության տարածաշրջանային շահերին», – ասել է նա:

Փաշինյանն ասել է, որ եթե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները «ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք մնան, ապրեն  ու ստեղծագործեն Հայաստանում»։