Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական Երևանը կարող է ևս մեկ անգամ կրկնել իր հայտարարությունը, բայց Պուտինի հնարավոր ձերբակալման վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների մասին խոսելն անիմաստ է. քաղաքագետ

12/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտոնական Երևանը բազմաթիվ անգամներ հայտարարել է՝ Հռոմի ստատուտի վավերացումը չի նշանակում, որ Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու  որոշումն անպայման պետք է Հայաստանում իրականություն դառնա։ Երևանը սա հստակ է հայտարարել և կարող է ևս մեկ անգամ կրկնել այն։ Հետևաբար լրացուցիչ երաշխիքների մասին խոսելն անիմաստ է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Հիշեցնենք՝ Կրեմլը հայտնել է, որ ակնկալում է և վճռական է Երևանից ստանալ որոշակի երաշխիքներ՝ կապված Միջազգային քրեական դատարանի՝ Վլադիմիր Պուտինի կալանավորման հրամանի կատարման հետ։

«Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, թե Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը չի կարող բացասական ազդեցություն չունենալ երկկողմ հարաբերությունների վրա, ապա ակնհայտ է, հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող նախկինի նման լինել։ Բայց Պեսկովն առաջին հերթին պետք է իր պետության վարած քաղաքականության մեջ փնտրի դրա պատճառները։

Նրան կարելի է հիշեցնել, որ Ռուսաստանն ինքն է խախտել պայմանավորվածությունները և չի կատարել իր պարտավորությունները, ինչից հետո միայն Հայաստանը փորձել է այլ տարբերակներ գտնել։ Նորմալ է, որ հարաբերությունները չեն կարող նախկինի նման լինել»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ երկրում միայն դատական մարմինները կարող են իրավական բնույթի այս կամ այն որոշում կայացնել, և վարչապետն իրավասու չէ որոշել՝ ում կալանավորել, ում ՝ ոչ, քաղաքագետը նկատեց՝ Դմիտրի Պեսկովի համար հավանաբար բարդ է հասկանալ, որ պետության ղեկավարը կարող է ամեն ինչ չորոշել։

«Որովհետև իրենց պետության մեջ կա մեկ մարդ, և այդ մեկ մարդը հասանելիություն ունի բոլոր ոլորտներին՝ դատական համակարգից մինչև մարդկանց անձնական կյանք։ Ավտոկրատիայի դեպքում դա նորմալ է, իսկ ժողովրդավարական պետություններույմ այդպես չէ։

ՀՀ վարչապետն իսկապես ճիշտ է, երբ նշում է, որ չի կարող որոշում կայացնել՝ ում կալանավորեն, ում՝ ոչ։ Եթե ռուսները ցանկանում են ևս մեկ անգամ հավաստիանալ, որ խնդիրներ չեն լինի, պետք է հայտարարությունների կամ ներքին զանգերի մակարդակով դիմեն ոչ թե ՀՀ կառավարությանը, այլ ոլորտի պատասխանատուներին»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի  որոշում է ՄՔԴ-ի պատժամիջոցներով ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալման հարցը։

«Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- նշել է Պեսկովը։

Հստակեցնող հարցին, թե ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու՝ ՄՔԴ իրավասության ճանաչման հետ կապված, և արդյո՞ք դրանից հետո ՌԴ նախագահը կարող է այցելել Հայաստան՝ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է.

«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը, որը կապված է այդ միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր դիրքորոշումը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում շատ կոշտ է, մինչև վերջ գնալու ենք. «Հանրային ձայն» խմբակցության անդամ

Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ վարույթը ՀՌՀ-ն կարճել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ վարույթը ՀՌՀ-ն կարճել է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական