Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեմ կարծում, որ ԱԺ-ն դրական ընթացք կտա «Հայաքվե»-ի ներկայացրած օրենքի նախագծին. քաղաքագետ

04/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը չի կարծում, որ օրենսդիրը դրական ընթացք կտա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվող «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին։

«Ես իշխող խմբից որևէ բան չեմ սպասում։ Նրանք իշխանության եկան՝ սուտ խոստումներ տալով։ Նրանք բոլորիս խաբեցին։ Պարզ է, որ Արցախը ՀՀ գործող իշխանությունների համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Այս հարցն իրենց պետք էր, որ ուղղակի գային իշխանության»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Արթուր Խաչիկյանը շեշտեց՝ չի կարծում, որ ՀՀ գործող իշխանությունները երբևէ լրջորեն կզբաղվեն Արցախի հարցով։

«Այս վարչախմբի՝ յուրաքանչյուր նոր օր իշխանության մնալն էլ ավելի ողբերգական հետևանքներ է ունենում հայ ժողովրդի համար։ Այդ մարդիկ մեզ բերեցին մի նոր ցեղասպանության. մենք տեսանք, թե արցախահայերն ինչպես տեղահանվեցին Արցախից։ Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց այսպիսի բան չէր եղել։

Սա պատմական հարված է մեր ժողովրդին, մեր արժանապատվությանը և մեր ապագային։ Մենք այս իրադարձությունների հետևանքները դեռ երկար ենք զգալու. մեր երիտասարդ սերունդները մեկ անգամ ևս ապրելու են այն զգացումով, որ մեկ անգամ ևս պարտվեցինք և կոտրվեցինք։ Սա շատ բացասական հետևանքներ է ունենալու մեր ապագայի և պատմության վրա»,- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ քաղաքագետի՝ իշխանություններն այժմ զբաղված են տարատեսակ PR ակցիաներ իրականացնելով և հանրության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելով։

«Այդ ծիծաղելի արբանյակի՝ տիեզերք դուրս գալը (նկատի ունի  դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ Վանդենբերգ ավիաբազայից տիեզերք ուղարկված  «Հայասաթ-1» արբանյակը՝ խմբ.), տնտեսական ինչ-որ նվաճումներից խոսելը և նմանատիպ մյուս թեմաներն ուղղակի շեղում են մարդկանց ուշադրությունը։ Երևի իրենց տերերն հանձնարարություն են տվել Արցախը հանձնելուց հետո հասարակությանն ասել, որ աշխարհում ուրիշ՝ ավելի կարևոր բաներ էլ կան, օրինակ՝ մեր տնտեսությունը, տիեզերական ծրագրերը և այլն։

ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են, թե ինչ սխալներ են կատարել, և թե դրանք ինչ հետևանքների են բերել, բայց չեն ուզում այդ ամենն ընդունել։ Իրենց համար հիմա ամենակարևորն իշխանության մնալն է։

Կրկնում եմ՝ ես չեմ սպասում, որ այս վարչախումբն օրենսդրական քայլերով փորձի շտկել Արցախի հետ կապված իր դիրքորոշումն ու քայլերը»,- ամփոփեց Արթուր Խաչիկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին զուգահեռ՝ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները խորհրդարանի առջև բողոքի ակցիա են իրականացնում։

Հիշեցնենք նաև, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաստակաշատ պատմաբանները ԿԳՄՍՆ-ին խնդրում են կիրառումից հանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը

Հաջորդ գրառումը

Եթե Քպ-ն իր ստանձնած պարտավորության այլ ճանապարհային քարտեզ չի առաջարկում, վերջին լուծումը մնում է հրաժարականը և հեռացումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

14/11/2025
Հաջորդ գրառումը

Եթե Քպ-ն իր ստանձնած պարտավորության այլ ճանապարհային քարտեզ չի առաջարկում, վերջին լուծումը մնում է հրաժարականը և հեռացումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական