Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Հայաստանին ևս 25,2 միլիոն եվրո օգնություն կհատկացնի

«Մենք Հայաստանին հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, ես այսօր Հայաստանի վարչապետին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը կրկնապատկել՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանին», – Գրանադայում այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա ևս 25 միլիոն եվրոն Հայաստանին է հատկացնում, որովհետև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացրել։