Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որևէ նախադրյալ չկա՝ հայտարարելու, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների. Արմեն Բաղդասարյան

25/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որևէ նախադրյալ չկա՝ հայտարարելու, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով կողմերի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հնչեցրած հանձնառությանը՝ կարգավորման գործընթացը շարունակել առանց նախապայմանների։

«Թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, սակայն միշտ շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումըւ մեծապես կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։ Այսինքն՝ փաստացի ստացվում է, որ նախապայմանն Ադրբեջանի՝ այդ կարգավորմանը համաձայնելն է։

Պարզ ասած՝ Թուրքիան ասում է այն, ինչ Հայաստանը տարիներ շարունակ ասում էր Արցախի մասով, այն է՝ Հայաստանը հայտարարում էր, որ պատրաստ է ընդունել հայ-թուրքական կարգավորման ցանկացած տարբերակ, եթե այն ընդունելի լինի Արցախի համար։ Այժմ նույնն ասում է Թուրքիան՝ շեշտելով, որ պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած տարբերակի, եթե այդ տարբերակին հավանություն տա Ադրբեջանը։ Հետևաբար ոչ մի կերպ չի կարելի ասել, որ սա հարաբերությունների կարգավորում է առանց նախապայմանների»,- ասաց մեր զրուցակիցը։

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ բնական է, որ միջազգային բոլոր հարթակներում Թուրքիան հայտարարում է  Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կառուցելու պատրաստակամության մասին, մինչդեռ խորքային առումով տրամաբանորեն հակառակին է գնում։

«Դիվանագիտությունը հենց դա է։ Դիվանագիտությունը հենց այդպես է աշխատում, դրա համար էլ ասում են, որ լեզուն դիվանագետին տրված է ճշմարտությունը թաքցնելու համար»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով տեղեկություններին, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կարող է հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ՝ «առաջ մղելու այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ», Արմեն Բաղդասարյանը շեշտեց՝ խաղաղության պայմանագրի ստորագրում առաջիկայում ակնկալել պետք չէ։

«Գուցե տեսականորեն հնարավոր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել, բայց դա, բնականաբար, խաղաղության չի հանգեցնելու։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ թեև ՀՀ իշխանությունները շեշտադրում են, որ պատրաստ են շուտափույթ փաստաթուղթ ստորագրել, սակայն չմոռանանք, որ ամիսներ առաջ Ալիևն ինքն էր պատրաստակամություն հայտնում մինչև COP 29-ը ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել։ Ադրբեջանին դա պետք էր իմիջի համար, ՀՀ իշխանություններն էլ ձևացնում են, թե իբր այդ փաստաթուղթը խաղաղություն կբերի, բայց իրականում խաղաղություն հաստատվում է ոչ թե ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով, այլ ուժերի հավասարակշռության դեպքում»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գաղութարարների համար տեղական դիկտատորներն իրենց տիպաժով կլոուններ են. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Արտակարգ իրավիճակ հայ-վրացական սահմանին․ մոտ 700 բեռնատարների վարորդներ արդեն մի քանի օր է՝ մնացել են վրացական կողմում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արտակարգ իրավիճակ հայ-վրացական սահմանին․ մոտ 700 բեռնատարների վարորդներ արդեն մի քանի օր է՝ մնացել են վրացական կողմում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական