Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ մի զիջում չպետք է անենք Ադրբեջանին. եթե անենք, նրանք լկտի են, այլ զիջումներ էլ կպարտադրեն. արցախցի

23/12/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք ոչ մի զիջում չպետք է անենք Ադրբեջանին։ Եթե անենք, նրանք լկտի են, այլ զիջումներ էլ կպարտադրեն։ Մենք պետք է մինչև վերջ մնանաք և մեր հարցը լուծենք, որ մենք այստեղ ապրենք, իրենք՝ այնտեղ, իրար գործերի չխառնվենք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ստեփանակերտցի Վասիլի Ավետիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների՝ կեղծ բնապահպանական նկատառումներով Լաչինի միջանցքն օրեր շարունակ փակ պահելու թեմային։

«20-30 տարի հետո առևտուր կլինի-բան կլինի, հնարավոր է, բայց մենք իրենց հետ երբեք չպետք է միասին ապրենք։ Դա իմ տեսակետն է։ Որպես հարևան կարող ենք ապրել, մեկ է՝ պետք է ապրենք, բայց միասին՝ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը։

Արցախցի տղամարդու խոսքով՝ ադրբեջանցիների վերջնական նպատակն այն է, որ Արցախում արցախցիներ չլինեն, իրենք գան և տիրանան արցախահայության տներին, ունեցվածքին և ստեղծած մյուս բարիքներրին։

«Դա իրենց քաղաքականությունն է՝ մեզ հանել Արցախից։ Հիմա Ադրբեջանն արցախցիների դիմադրողականությունն է ուզում փորձել։ Կրկնում եմ՝ եթե ինչ-որ հարցում զիջման գնանք, իրենք հիմա էլ կասեն՝ Ստեփանակերտում, ամբողջ Արցախում պետք է ներկայացուցչություններ ունենանք։ Այսօր մի պահանջ են դնում, վաղն ուրիշը կդնեն և այդպես շարունակ։ Դա շղթա է։ Նախիջևանը՝ ասածիս վկա։ Անցած դարասկզբին այնտեղի ազգաբնակչության 95 տոկոսը հայեր էին, իսկ հիմա՞։

Մենք պետք է պատմությունն իմանանք, քանի որ եթե պատմությունից դասեր չենք քաղում, կանգնում ենք փաստի առաջ։ Մենք պետք է լավ իմանանք, որ դրանց հետ մենակ հարևան-հարևան կարող ենք լինել՝ մաքսակետեր դրած, ոչ ավելին»,- նշեց Վասիլի Ավետիսյանը։

Անդրադառնալով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ ՀՀ իշխանությունների վերաբերմունքին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ Հայաստանը վերջին երկու տարում շատ է թուլացել և միջազգային հարթակում ոչ մի բան չի անում՝ առաջ տանելու Արցախը շահը։

«Հայաստանը պետք է տնտեսապես հզորանա, որ կարողանա մեզ տեր ու տիրական կանգնել, հակառակ դեպքում 120 հազար արցախահայությունը չի կարող դիմագրավել 7-10 միլիոնանոց բնակչությանը։ Հայաստանը գոնե միջազգային ատյաններում պետք է տեր կանգնի Արցախին, իսկ այսօր այդպես չէ»,- ասաց Վասիլի Ավետիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարորդի աշխատավարձը՝ 450 հազար դրամ, գործավարինը՝ 330 հազար

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. ԱԳՆ խոսնակ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Euronews-ը «չեզոքությամբ» պարտակելու է Ալիեւի ոճրագործության հետքերը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. ԱԳՆ խոսնակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական