Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միշայել Ռոթը լքեց քաղաքական (թատերա)բեմը

Անահիտ Հովսեփյան
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
61
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սոցիալ-դեմոկրատ, 1998-ից ժողովրդի ուղիղ քվեով 7 անգամ գերմանական օրենսդիրի պատգամավոր դարձած, 27 տարի Գերմանիայի քաղաքական կյանքում դերակատարում ունեցող Միշայել Ռոթը նոյեմբերի 26-ին նույնիսկ իր կուսակիցների համար անակնկալ հայտարարեց, թե էլ չի մասնակցելու ընտրություններին, ընդհանրապես լքում է քաղաքականությունը:

«Ազգ»ի էջերում քննադատել ենք Ռոթի՝ ծայրահեղացված ռուսատյացությունը, ՀՀ-ին ԵՄ անվտանգության իրական երաշխիքի փոխարեն վիզայի ազատականացման մասին խոստումով բավարարվելը, Բունդեսթագում Արցախի, Հայաստանի անվտանգության հարցով նիստ չհրավիրելը:

Միշայել Ռոթը, որը մշտապես աչքի է ընկել անկախ Ուկրաինայի, ինչպես նաեւ Իսրայելի պաշտպանությամբ, հուշում է, թե շարունակելու է այդ գաղափարներին իր հավատարմությունը: (Միգուցե նաեւ Հայաստանի հետ իր բարեկամությունը չմոռանա): Ռոթը գերմանացի թերեւս միակ քաղաքական գործիչն է, որի ուշադրության առանցքում Հայաստանն իր առանձնահատուկ տեղն ունեցել է, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո: Նա ԵՄ-ից աննահանջ պահանջել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը, հուշել է սատարել Հայաստանին, օգտվել այն հնարավորությունից, որ ՌԴ-ն հեռացել է ՀՀ-ից, գնահատել Հայաստանի ժողովրդավարությունն ընտրելու, Ռուսաստանի գիրկը չվերադառնալու որոշումը, նկատել տվել Ադրբեջանի ավտորիտար համակարգի վտանգավորությունը, այդ երկրի՝ Հայաստանի դեմ ռազմական հարձակման սպառնալից ծրագիրը:

Ափսոսում ենք, որ Միշայել Ռոթը հեռանում է քաղաքականությունից: Նա միակն էր, որ մեր մասին խոսում էր:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ «Բեռլինում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ լուսանկարը Միշայել Ռոթի x-ի էջից է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տավուշի չորս գյուղերն ու «զանգեզուրյան» թնջուկը

Հաջորդ գրառումը

Արցախի հարություն լինելո՛ւ է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
Նորություններ

Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել. Սուրեն Սարգսյան

03/01/2026
Քաղաքականություն

Նեթանյահուն գովել է Թրամփին, որ նա «կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»

01/01/2026
26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
Հաջորդ գրառումը

Մենք էլ ապահովագրված չենք Կրոկուս Սիթի հոլում տեղի ունեցածից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական