Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Միլիոնուկես ցեղասպանվածի ազգանուն հանել ու դնելն» իրականում անհնարին է. թուրքերը գերմանացիներ չէին և չէին հաշվում իրենց կողմից սպանված հայերի թիվը. Ռուբեն Սաֆրաստյան

24/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

-Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին հանդես եկավ Հայաստանին ուղղված հայտարարությամբ՝ նշելով, որ «Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, և  Փաշինյանը ևս դա հասկանում է»: Արդյոք Էրդողանն այս հայտարարությամբ Փաշինյանին ակնարկում է վերջնականապես մոռանալ Հայոց ցեղասպանությունը։

-Էրդողանի հայտարարությունն, ըստ էության, շարունակությունն է այն քաղաքականության, որը Թուրքիան իրականացնում է հենց Ցեղասպանության օրերից սկսած, այսինքն՝ ժխտել և կեղծել իրականությունը։ Էրդողանը որոշ փոփոխություններով շարունակում է այս գիծը. ժխտողականության քաղաքականության մեջ սկզբունքորեն ոչ մի բան չի փոխվել։

Երկրորդ, ես, իհարկե, վաղուց էի կանխատեսել, որ Թուրքիան փորձելու է ազդել մեր պատմական հիշողության վրա, հասնել նրան, որ մեր պատմական հիշողության՝ Ցեղասպանության հետ կապված հատվածը սրբագրվի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Այդ միտումը ես տեսա Էրդողանի վերոնշյալ հայտարարության  մեջ։

Իսկ ՀՀ ղեկավարությունը կգնա՞, թե չի գնա այդ ճանապարհով, այսինքն՝ կենթարկվի՞ Թուրքիային, թե ոչ՝ հույս ունեմ՝ ոչ։ Տեսնենք՝ ինչպես կլինի։

– Պարո՛ն Սաֆրաստյան, այսօր Ծիծեռնակաբերդում ժողովուրդը ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին, դիմավորեց «Նիկոլ, ցեղասպան, թուրք Նիկոլ» վանկարկումներով: Արդյոք սա բավարար ցուցիչ է, որ հասարակությունը մերժում է գործող իշխանություններին և ցանկանում, որ նրանք հեռանան։

-Գիտեք, մեր հասարակությունը չափազանց քաղաքականացված է։ Կան մարդիկ, որոնք այդպես են գտնում, և կան մարդիկ, որոնք այդպես չեն գտնում։ Դա չի կարելի տարածել ամբողջ հասարակության վրա ։

Չեմ կարծում, որ Ծիծեռնակաբերդում արժե ինչ-որ քաղաքական մոտեցումներ արտահայտել։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն այնպիսի վայր է, որը բոլորիս համախմբում է։ Սգի մեջ մենք պետք է մտածենք մեր զոհերի մասին, որոնք սրբացված են, մտածենք այն մասին, թե ինչպես պետք է հաղթահարենք Ցեղասպանության հետևանքները, համատեղ ուժերով ուժեղացնենք մեր պետականությունը։ Այսօրվա օրը պետք է մի կողմ դնել քաղաքական տարբեր մոտեցումների բարձրայնումները։ Իմ մոտեցումը սա է։

-Պարո՛ն Սաֆրաստյան, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն էլ հայտարարել է, որ «1915 թվականի իրադարձություններն» ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը դեռ մնում է օրակարգում։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ գործող իշխանությունները մոտ ապագայում այս հարցում ևս ընդառաջ գնան Թուրքիային՝ համաձայնելով նման հանձնաժողով ձևավորել։

-Չգիտեմ՝ իշխանություններն ինչ կանեն, ուղղակի կարող եմ իմ կարծիքը հայտնել, որ դա մեզ համար, հայ պատմաբանների համար անընդունելի է։ Նման առաջարկներ Թուրքիայի կողմից հնչում են արդեն երկու տասնամյակ, բայց ոչ մի հայ պատմաբան մինչ այժմ չի համաձայնել մասնակցել նման հանձնաժողովների աշխատանքներին։ Ինչո՞ւ. որովհետև եթե այդ հանձնաժողովը պետք է «ուսումնասիրի»՝ եղել է, թե չի եղել Ցեղասպանություն, այսինքն՝ հարցականի տակ դնի պատմական իրողությունը, դա արդեն անընդունելի է։

Այնպես որ, չգիտեմ՝ ինչ կանի իշխանությունը։ Ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանից իրեն հարգող ոչ մի պատմաբան նման աշխատանքների չի մասնակցի։

–Պարո՛ն Սաֆրաստյան, օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն հանենք ու դնենք»։ Արդյոք ՀՀ իշխանության ներկայացուցչի այսօրինակ հայտարարությունը կարող է վիրավորական լինել այն երկրների համար, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և քրեական պատիժ են սահմանել Ցեղասպանությունը ժխտողների համար։

– Չգիտեմ՝ ինչո՞ւ է նման հայտարարություն արել Անդրանիկ Քոչարյանը, բայց, ամեն դեպքում, դա անհնարին բան է։ Իրականում «միլիոնուկես ազգանուն հանել ու դնելն» անհնարին է, որովհետև Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում, որտեղ մարդկանց հաշվառում չկար։ Սա մեկ. երկրորդ՝ Հայոց ցեղասպանությունն իրականացրել են թուրքերը, որոնք գերմանացիներ չէին և հստակ չէին հաշվում իրենց կողմից սպանված հայերի թիվը։

 Հայոց ցեղասպաննությունն իրենով եղել է շատ ավելի բարդ և բազմաշերտ երևույթ, քան հրեաների Հոլոքոստը. հրեաների Հոլոքոստը մինչև վերջին դետալը նախապես պլանավորված է եղել և մանրակրկիտ իրականացվել է։ Հայոց ցեղասպանությունը ևս նախապես պլանավորվել է՝ որպես ցեղասպանություն, որպես հանցագործություն և զանգվածային սպանություն, բայց տեղերում մարդկանց սպանությունները բազմաթիվ են եղել։

Ցավոք սրտի՝ մենք՝ պատմաբաններս, դա քիչ ենք բարձրաձայնում, բայց Հայոց ցեղասպանությանը մասնակցել են ոչ միայն թուրքական հատուկ ստորաբաժանումները, բանակը, զինված ոստիկանությունը, ավազակները և քրդերը, այլ նաև թուրք ազգաբնակչությունը. իմանալով, որ պետությունը հայերին ճանաչել է օրենքից դուրս՝ թուրք հարևանը սպանել է հայ հարևանին՝ նրա ունեցվածքին տիրանալու համար։

Այնպիսի համատարած սպանդ է եղել, որ ցեղասպանված հայերի թիվը հաշվարկելու թեման լուրջ մասնագետի համար ուղղակի գոյություն չունի։ Նման հարցադրում պարզապես գոյություն չունի։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը կարող է վիրավորական լինել Հայոց ցեղասպանությունը ճանաչած և այն ժխտելու համար քրեական պատիժ սահմանած երկրների ղեկավարների համար, ապա չեմ կարծում, որ այդ երկրները լուրջ ընդունեն ՀՀ իշխանության այս ներկայացուցչի հայտարարությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև. կարմիրբերատավորները ուժ են կիրառում նաև կանանց ու աղջիկների նկատմամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև. կարմիրբերատավորները ուժ են կիրառում նաև կանանց ու աղջիկների նկատմամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական