Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք վերջնականապես կորցրեցինք Արցախը, սպասեք, որ հաջորդը Սյունիքից տարհանում սկսվի. Նաիրի Հոխիկյան

20/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք վերջնականապես կորցրեցինք Արցախը։ Ես այնքան մարդ եմ կորցրել, այնքան ընկեր եմ կորցրել, անորոշ վիճակում գտնվող այնքան մարդիկ կան, որ չգիտեմ՝ նույնիսկ ինչ ասեմ։ Ընդհանրապես ապրելու ցանկություն չի մնացել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Հաջորդը Սյունիքն ենք կորցնելու, սպասեք։ Սպասեք, որ հաջորդը Սյունիքից տարհանում սկսվի»,- ասաց նա։

Նաիրի Հոխիկյանն իր զայրույթը հայտնեց ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի և ՀՀ իշխանությունների կեցվածքի վերաբերյալ։

«Ո՞ւմ մասին գնահատական հնչեցնել՝ հայ ժողովրդի՞, որը դավաճանեց ինքն իրեն, թե օրվա իշխանությունների։ Նրանք թուրք են, ես միշտ եմ դա ասել։ Սատանայի ծնունդներ են իրենք, դավաճաններ են։ Իրենցից ուրիշ բան սպասելի չէր, բայց որ ժողովուրդը ժողովուրդ չէ, բանակը բանակ չէ…

Զինվորականներ են, թող գնան հող ուտեն, մեռնեն, որ կանգնած այս կողմից նայում են՝ ոնց է Արցախը կոտորվում։ Գլխավոր շտաբի պետը ղարաբաղցի է. թող հող ուտի, մեռնի։ Նա կարող էր հրաման արձակել և զորքն ուղարկել Արցախ։ Այստեղ անելիք ուներ ԳՇ պետը, որը դավաճանեց իր ծննդավայրը, իր գերեզմանները, ամեն ինչ դավաճանեց։

Ո՞ւմ է պետք այն երկիրը, որը կանգնած նայում է, թե ոնց է իր բնակչությունը կոտորվում։ Ո՞ւմ է պետք այդ բանակը։ Եվ մենք պետք է ասենք՝ բանա՞կ ունենք։

Մենք բանակ չունենք, մենք պետություն էլ չունենք, մենք ընդամենը խայտառակված ամբոխ ենք՝ ուրիշ ոչինչ։ Մենք ապրելու, պետություն ունենալու իրավունք չունենք»,- ամփոփեց Նաիրի Հոխիկյանը։

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ամբողջական լուծարման ու զինաթափման մասին։ 

Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Եվլախում հանդիպում տեղի կունենա արցախահայության և Ադրբեջանի իշխանություների ներկայացուցիչների միջև։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտակերտցիները նախընտրում են մեռնել իրենց քաղաքում, բայց չլքել այն

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ուղիղ եթերում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ուղիղ եթերում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական