Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարիա Զախարովայի՝ Հայաստանի հասցեին հերթական հայտարարությունը կարելի է վերջնագրային համարել. քաղաքագետ

28/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի՝ Հայաստանի հասցեին հերթական հայտարարությունը սպասելի էր. դրան զուգահեռ՝ ՌԴ-ի կողմից պետք է սպասել ավելի կոշտ հայտարարությունների և գործողությունների՝ տնտեսական լծակների գործադրմամբ ճնշումների և այլն, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է հայ ժողովրդի հիմնարար շահերի հետ լիովին հակասող հավաքական Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։

«Ե՛վ Հայաստանում, և՛ Ռուսաստանում պետք է գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, իրավունք ունի սպասարկելու իր շահերը։ Թե որքանով են այդ շահերն այսօր ՀՀ իշխանությունները լավագույնս սպասարկում, թերևս կարելի է դիտարկել Հայաստանի այսօրվա անվտանգային միջավայրով։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, Հայաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ՝ հատկապես այդ հարաբերությունների կերպափոխումը դեպի ավելի խոր, ռազմավարական կապեր, միանշանակ առաջացնելու են Ռուսաստանի հակազդեցությունը։

Բնականաբար, ռուսաստանցի այս պաշտոնյան հայտնի է իր բավական կոշտ դիտարկումներով և սադրիչ հայտարարություններով, և եթե նայելու լինենք այս դիտանկյունից, նրա այս հայտարարությունները բացառապես Ռուսաստանի հետաքրքրությունները շոշափող հայտարարություններ են և հաճախ նույնիսկ իրականության հետ շատ քիչ աղերս ունեն»,- նշեց քաղաքագետը։

Արա Պողոսյանը միաժամանակ ընդգծեց՝ ՀՀ ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը չափազանց վտանգավոր է Հայաստանի իսկ համար. այն հավասարակշռված չէ, չունի ռազմավարական հիմնավորում, չկա արտաքին քաղաքականության հայեցակարգ, որով կշարժվեն ՀՀ իշխանությունները։

«Այսինքն՝ ՀՀ ներկա արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ թե դոկտրինալ սկզբունքների, այլ իրավիճակային, հաճախ նույնիսկ ցայտնոտային արտաքին քաղաքականության կուրսի վրա, ինչը չի կարող բացասականորեն չազդել ՀՀ անվտանգության և արտաքին հարաբերությունների վրա։ Այս ամենը, բնականաբար, ՌԴ-Արևմուտք դիմակայության համապատկերում Ռուսաստանում պետք է ոչ միայն մտավախություններ առաջացներ, այլև Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ պետք է գործուն դիմադրության գործիքներ կիրառեր։

Մյուս կողմից պետք է հաշվի առնել, թե Հայաստան-Արևմուտք հրաբերությունների կերպափոխումն է ինչ է իրականում՝ հողի վրա, տալիս մեզ. արդյոք դրանից ՀՀ դիմադրողունակությունը բարձրանում է, արդյոք ՀՀ իշխանությունները կարողացել են ստեղծել այնպիսի միջավայր, որոնց պայմաններում ՌԴ-ի կողմից լծակների կիրառումը չի բերի Հայաստանում կոլապսային իրավիճակի՝ թե՛ տնտեսության, թե՛ լոգիստիկ համակարգի, թե՛ քաղաքական և դիվանագիտական, թե՛ ֆինանսական իմաստներով»,- նշեց Արա Պողոսյանը։

Ըստ նրա՝ միանշանակ է, որ Ռուսաստանն ունի ճնշում գործադրելու համապատասխան լծակներ, և դա հերքելն ուղղակի անհնար է։

«Այն, որ ՀՀ իշխանությունները մինչ այժմ չեն կարողացել և տեսանելի ապագայում չեն կարողանալու դիվերսիֆիկացնել հատկապես տնտեսական և լոգիստիկ համակարգը, սա ևս ակնհայտ է։ Եթե Ռուսաստանը որոշի կիրառել իր գործիքները, Հայաստանի, հայ տնտեսվարողի և շարքային բնակչի համար դա կարող է շատ ցավոտ հետևանքներ ունենալ։ Սա նաև ուղիղ ազդեցություն է ունենալու պետականության, պետական ինստիտուտների դիմադրողունակության վրա»,- ասաց քաղաքագետը։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ այն, որ Ռուսաստանի նկատմամբ ՀՀ իշխանությունների սադրիչ քաղաքականությունը բերելու է հայ-ռուսական հարաբերությունների նոր ճգնաժամի, ինքնին վտանգավոր է, և այս համատեքստում Մարիա Զախարովայի հայտարարությունը կարելի է վերջնագրային համարել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինն անհեթեթություն է անվանել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման պլանները

Հաջորդ գրառումը

Ավագ Հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ չեն եփում ու չեն ներկում

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Տերմինաբանական անհամապատասխանություններ եւ փոփոխություններ ՌԴ-ի հետ հարաբերություններում

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ավագ Հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ չեն եփում ու չեն ներկում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական