Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Պուտինն անհեթեթություն է անվանել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման պլանները

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ագրեսիվ մտադրություններ չունի եվրոպական երկրների նկատմամբ։ Երկրի ղեկավարը անհեթեթություն է անվանել Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման պլանները։

«Մենք ագրեսիվ մտադրություններ չունենք եվրոպական պետությունների նկատմամբ։ Մենք երբեք ոչինչ չէինք անի Ուկրաինայում, եթե այնտեղ պետական ​​հեղաշրջում չլիներ, իսկ հետո ռազմական գործողություններ Դոնբասում»,- ասել է Պուտինը Տվերի մարզի Տորժոկ քաղաքում ռազմական օդաչուների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականին ԱՄՆ-ը 811 միլիարդ դոլար է ծախսել ռազմական ոլորտի վրա, իսկ Ռուսաստանը՝ 72 միլիարդ դոլլար։                                                                      

«Մենք, ինչ է, ՆԱՏՕ-ի հետ այս հարաբերակցությա՞մբ ենք կռվելու: Դե, սա ուղղակի անհեթեթություն է», – ասել է Վլադիմիր Պուտինը։

Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ եթե ամերիկյան F-16 կործանիչներն օգտագործվեն Ռուսաստանի դեմ երրորդ երկրների օդանավակայաններից, ապա դրանք կդառնան «լեգիտիմ թիրախ՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում»։

«Եթե նրանք մատակարարում են F-16-ները, օդաչուներ են պատրաստում, ապա կարծում եմ, որ ինքներդ եք  հասկանում, որ դա չի փոխի իրավիճակը մարտի դաշտում», – ասել է Վլադիմիր Պուտինը: Հունվարի վերջին ՆԱՏՕ-ն անցկացրեց տասնամյակների ընթացքում իր ամենախոշոր զորավարժությունները՝ Steadfast Defender 2024, որը տեղի ունեցավ Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում։ Ըստ Ռոբ Բաուերի, Exercise Steadfast Defender-ը նպատակ ուներ փորձարկել ՆԱՏՕ-ի արևելյան թեւի հնարավոր ներխուժումը Ռուսաստան