Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ավագ Հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ չեն եփում ու չեն ներկում

Այսօր ընտանիքի անդամների թվով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը.

Կարմիր հավկիթները Հարության խորհրդանիշն են, կարմիրը՝ Քրիստոսի թափած արյունը:

Այսօր Ավագ հինգշաբթի է: Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը…

Հավկիթ կարելի է ուտել երբ ուզեք, հատկապես, եթե պահք չեք պահում: Բայց պետք չի այսօրվա հավկիթները կապել Զատկի տոնի հետ: