Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հունիսի 12-ին, ԱՄՆ-ում նախատեսված է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում ԱՄՆ-ում. Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղելացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված հանձնաժողովի շրջանակում հունիսի 2-ին, Մոսկվայում տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված։

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում այսօրվա հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրեց նաև Շառլ Միշելը։