Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր. հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը, որը բարձր գնահատականի է արժանացել Մոսկվայում։

Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական ​​շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։