Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ վարկանիշն ավելի ներքև այլևս չի կարող ընկնել. դրա համար արդեն ամեն ինչ արվել է. քաղտեխնոլոգը՝ Ադրբեջանի դրոշը Երևանում այրելու մասին

15/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարկանիշն ավելի ներքև այլևս չի կարող ընկնել. դրա համար արդեն ամեն ինչ արվել է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելու գործողությանը։

Ինչ վերաբերում է կատարվածի առնչությամբ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիրքորոշմանը (վերջինս ներողություն էր խնդրել միջազգային հանրությունից, որ որպես քաղաքացի և պատգամավոր չի արել իրենից կախված առավելագույնը հայ ազգիմիջից արմատախիլ անելու իր բնորոշմամբ վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները)՝ քաղտեխնոլոգն ասաց՝  ավելի ճիշտ կլիներ, եթե իշխանական գործիչը կանխեր իր ղեկավարի՝ ԱԺ նախագահի՝ Երևանի կենտրոնում քաղաքացու վրա թքելու արարքը։

«Հովիկ Աղազարյանը միջազգային հանրությունից թող ամաչեր ու ներողություն խնդրեր, երբ իր ֆրակցիայի գործընկերն ասում էր՝ լեզուդ կկտրեմ, ականջդ կկտրեմ (նկատի ունի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ով օրեր առաջ սպառնալիքներ էր հնչեցրել ՄԻՊ-ի ընդդիմության թեկանծու Էդգար Ղազարյանի հասցեին՝ խմբ.)։ Այդ ժամանակ, ինձ թվում է, ներողությունն ավելի հասկանալի կլիներ»,- ասաց Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ Ադրբեջանը թքած ունի նույն այդ միջազգային հանրության որոշումների վրա։

«Հաագայի դատարանը որոշում է կայացնում՝ իրենք թքած ունեն դրա վրա, իրենք ամեն ինչի վրա թքած ունեն»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ  Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանություն։ Նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ, սակայն, Նիկոլյանը հանցակազմի բացակայության հիմքով ազատ է արձակվել։

Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին։

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը իրենց մասնակցությունը դադարեցրած ադրբեջանցիներն արդեն իսկ լքել են Հայաստանի տարածքը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հաջորդ գրառումը

Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական