Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը չպետք է սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար

Երեւանի եւ Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք հանդիսանա այլ երկրների համար․ ասել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը News.ru պորտալի հետ զրույցում։

Մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ նա նշել է. «Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում, սակայն այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների համար»։