Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը.

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Երևանը ճկուն մոտեցում է ցուցաբերում «Զանգեզուրի միջանցքին» հայտարարությանը։

«Արմենպրեսի» հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության հիման վրա։

«Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից հետո հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին և ասել.

«Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր Զանգեզուրի միջանցքին, բայց այժմ Երևանը ցուցադրում է ավելի ճկուն մոտեցում տնտեսական ինտեգրմանը։ Այս տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար։ Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»։