Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր Զանգեզուրի միջանցքին, բայց այժմ Երևանը ցուցադրում է ավելի ճկուն մոտեցում. Էրդողան

05/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիան դիտարկում է Զանգեզուրի միջանցքը և այս համատեքստում՝ Հայաստանի հետ սահմանների բացումը։ Հայաստանի կարևորությունը Թուրքիայի համար սերտորեն կապված է «Զանգեզուրի միջանցք» ծրագրում ունեցած նրա դերի հետ. գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքերը կարծում են, որ ԵՄ-ի կողմից որևէ ճնշում որևէ ազդեցություն չի ունենա այս ամենի վրա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից հետո հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին և ասել.

«Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր Զանգեզուրի միջանցքին, բայց այժմ Երևանը ցուցադրում է ավելի ճկուն մոտեցում տնտեսական ինտեգրմանը։ Այս տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար։ Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Մենք այս երթուղին դիտարկում ենք ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև որպես աշխարհատնտեսական հեղափոխության մի մաս։ Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական քայլ կլինի նաև Միջին միջանցքի համար։

Միջանցքի բացումից հետո թուրքական ապրանքները կհատեն Կասպից ծովը և ավելի արագ կհասնեն Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան ուղևորվող բեռները կսկսեն անցնել Թուրքիայի միջով։

Միջին միջանցքը ներառում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև Թուրքիա և Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրվում է Չինաստանից եկող երթուղու հետ։ Ահա թե ինչու է այն այդքան կարևոր։ Մենք այս գործընթացի շրջանակներում լավագույնս ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը։ Այստեղ գլխավոր օղակը Զանգեզուրի երթուղին է։

Այն ներառում է նաև երկաթուղային համակարգը։ Այդ պատճառով Զանգեզուրի երթուղու կարևորությունը բեռնափոխադրումների հետ կապված  անընդհատ աճում է և կշարունակի աճել։ Միջին միջանցքն իր ողջ ուժը ստանում է այստեղից։ Միջին միջանցքի ինտեգրումը Զանգեզուրի երթուղու հետ և դրա շահագործումը ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ ուղևորափոխադրումների հարցում  միավորվելուց հետո մեծ նշանակություն կունենա»։

Էրդողանը նաև ընդգծել է այս համատեքստում Կարս-Նախիջևան երկաթուղու կարևորությունը, որը ներկայումս կառուցման փուլում է.

«Այս գծի գործարկմամբ, կարծում եմ, մենք կարևոր քայլ կանենք բեռնափոխադրումների զարգացման գործում։ Բացի այդ, Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ավելի արդյունավետ կգործեն թուրքական Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին և Ղարաբաղում շինարարական ներդրումները»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գվադելուպե գետի ջրերը 7 մետր բարձրացել են, ավերիչ ջրհեղեղը խլել է 24 մարդու կյանք, 20 երեխա անհետ կորել է

Հաջորդ գրառումը

Առանց Զանգեզուրի, ոչինչ տեղի չի ունենա. Բաքուն հիշեցնում է Երևանին խաղի պայմանների մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Հաջորդ գրառումը

Առանց Զանգեզուրի, ոչինչ տեղի չի ունենա. Բաքուն հիշեցնում է Երևանին խաղի պայմանների մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական