Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3»-ի հարթակում. Ալիևի ներկայացուցիչ

24/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան,Ռուսաստան, Իրան, Թուրքիա) երբեք չի եղել հակամարտությունների կարգավորման հարթակ։ Այս մասին BBC ռադիոյի ուղիղ եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ըստ էության, այս հարթակը երբեք նախատեսված չի եղել որպես որևէ կոնֆլիկտային իրավիճակների լուծման հարթակ, ի սկզբանե նախագահ Իլհամ Ալիևի գաղափարը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային համագործակցություն հաստատելը… Եվ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես կիսում են այն տեսակետը, որ եկել է ժամանակը օգտվելու այս հնարավորությունից և ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, բայց դա այն չէ, ինչ արվելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակում, դա արվելու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև ասել է, որ Հարավային Կովկասի խնդիրներն առաջին հերթին պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի երկրները։ 

Ըստ նրա՝ «3+3» ձևաչափի մասնակիցները հոկտեմբերի 23-ին Թեհրանում իրենց երկրորդ հանդիպման ժամանակ եկել են համաձայնության առ այն, որ տարածաշրջանի երկրները պետք է առաջատար դեր խաղան տարածաշրջանային խնդիրների լուծման գործում և, այս առումով, մտադիր են ամրապնդել սեփականության ներգրավվածությունն այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի ապագայի ձևավորման գործում:

Այս առումով բնական է, որ երկրները դեմ են արտատարածաշրջանային խաղացողների վնասակար միջամտությանը տարածաշրջանի գործերին, հավելել է Ամիրբեկովը։

Նա որպես արտաքին միջամտության օրինակ նշել է Ֆրանսիան, որն իբրև թե «չարաշահում է իր առաջատար դերը միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը, Եվրախորհրդարանը և անգամ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։

Ըստ նրա՝ մշտապես կողմնակալ, միակողմանի և բացահայտ հակաադրբեջանական նախաձեռնություններ առաջ տանելով՝ Փարիզը, դառնում է իր ներքաղաքական օրակարգի պատանդը և դրանով իսկ խարխլում է ոչ միայն սեփական հեղինակությունը, այլև Եվրամիության՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման մեջ հնարավոր միջնորդի համբավը։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գուրգեն Արսենյանը թող չմոռանա, որ Հայաստանը 30 տարի ուներ ինքնասիրություն և  հաղթանակած պետություն էր. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Իսրայելին աջակցությունը չի ազդի Ուկրաինային օգնության վրա. Շոլց

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Մատրյոշկա» ցանցը Փաշինյանին մեղադրում է «տոլեռանտություն» սերմանելու մեջ եւ տպագրում է արհեստական   բանականության ստեղծած վատ պատկերներ

17/10/2025
Հաջորդ գրառումը

Իսրայելին աջակցությունը չի ազդի Ուկրաինային օգնության վրա. Շոլց

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական