Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն այն երկիրը չէ, որ որոշես 50 հազար մարդ հավաքել և իշխանափոխություն անել. Արմեն Բադալյան

12/04/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առավել կոնկրետ սոցիոլոգները կարող են պատասխանել՝ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է վստահում ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին և բացի այդ՝ վստահողների քանի տոկոսն է պատրաստ նրա հորդորով գործողությունների դիմել. հնարավոր է՝ այդ մարդուն վստահում է 50 հազար մարդ, բայց փողոց դուրս գալ պատրաստ է 10 հազար մարդ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որ իրեն պետք է տրամադրի՝ այս ամսվա ընթացքում կոնկրետ գործողությունների գնալու։

«Երկրորդ՝ Հայաստանն այն երկիրը չէ, որ որոշես 50 հազար մարդ հավաքել և իշխանափոխություն անել։ Իշխանափոխության համար դու պարտադիր պետք է ունենաս կա՛մ Արևմուտքի, կա՛մ Ռուսաստանի թույլտվությունն ու աջակցությունը, որովհետև Հայաստանի համար դեռ լուծված չէ Արցախի հարցը, առկա է անվտանգությա ապահովման հարց, որտեղ բախվում են Արևմուտքի և Ռուսաստանի հակադիր շահերը։

Այս պայմաններում ուզես թե չուզես՝ պետք է կա՛մ այս կա՛մ այն բլոկի հետ պարզես քո հարաբերությունները, որպեսզի իշխանափոխություն իրականացնելու դեպքում  տվյալ բլոկը կաշկանդի Ադրբեջանին և թույլ չտա, որ նա ռազմական գործողություններ իրականացնի»,- նշեց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանի խոսքով՝ այս ամենից զատ՝առկա են բազմաթիվ այլ հարցեր՝ ինչպես օրինակ՝ արտաքին պարտքի սպասարկման,  թիմ հավաքելու հարցը։

«Վարդան Ղուկասյանի թիմը, պարզվեց, Երևանի ավագանու թիմն էր, որն ավելի ուշ բաժանվեց 2-3 մասին։ Այս պահին անհասկանալի է՝ շատ մարդիկ թիմում են, թե թիմում չեն, կուսակցությունում են, թե կուսակցությունում չեն։ Այսինքն՝ այստեղ այնքան շատ հարցեր կան, որ միայն ուղիղ եթերով խոսելը չէ։

Իհարկե, Վարդան Ղուկասյանը որոշակի ընտրազանգված ունի։ Նա Երևանի ավագանու ընտրություններին «մկաններ ցույց տվեց», որ որոշակի ընտրազանգված կա։ Վարդան Ղուկասյանը միաժամանակ ցույց տվեց, որ տարածության խնդիր կա, որովհետև գտնվելով դրսում՝ ինքը չի կարողանում անմիջականորեն զբաղվել կուսակցական գործունեությամբ, օպերատիվ կերպով այս կամ այն հարցը կարգավորել, հետևաբար կարող է պառակտում առաջանալ»,- ամփոփեց Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով.

«Ես մի բան գիտեմ, որ երևի ինձ պետք է արդեն տրամադրեմ՝ էս ամսվա մեջ գնալու կոնկրետ գործողությունների։ Այլևս հնարավոր չէ, էսպես չի կարող շարունակվել»։ նա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե առանց սահմանափակման, ուրեմն Կամչատկան Լեռնային Ղարաբաղի գավառներից մեկն ա. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Աշոտ Փաշինյանը ո՞ր հայրենիքում է ծառայել, պատմակա՞ն. Աննա Գրիգորյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հաջիևը Բրյուսելում մատնանշել է Ռուսաստանի հետ Հայաստանի աճող առևտուրը և ժխտել, թե Բաքուն օգտագործվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար

01/12/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Աշոտ Փաշինյանը ո՞ր հայրենիքում է ծառայել, պատմակա՞ն. Աննա Գրիգորյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական