«Մենք խոսելու բաներ ունենք։ Գիտեք, որ վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը։ Բազմակողմ ձևաչափով, այնուհետև Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ մի շարք հարցեր կային, որոնք միասնական քննարկման անհրաժեշտություն ունեն։ Դրանց նույնպես կանդրադառնանք»,-ՀԱՊԿ գագաթնաժողովի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները քննարկելու նպատակով Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։