Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հայաստանին զինելով՝ Ֆրանսիան ու Հնդկաստանը «կրակի վրա յուղ են լցնում». Ալիև

Ֆրանսիան և Հնդկաստանը, զինելով Հայաստանին, ինչպես ասում են, կրակի վրա յուղ են լցնում և Հայաստանին անիրատեսական պատկերացում են տալիս իրավիճակի մասին. հայտարարեց  Ալիևը։

«Հայաստանը կարող է կարծել, որ այդ զենքի կիրառմամբ կկարողանա նորից օկուպացնել Լեռնային Ղարաբաղը։ Էլ չեմ խոսում այդ զենքերի որակի մասին։ Եթե ​​նույնիսկ դա ամենաարդիական զենքն է, դա անհնար է, որովհետև պատերազմի արդյունքը ձեռք է բերվում մարդկանց և նրանց ոգու շնորհիվ։

Պատերազմից հետո նույնիսկ Հայաստանն ինքը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ ունեցել է 12 հազար դասալիք։ Այսինքն՝ նրանք չեն կարողանա դիմակայել Ադրբեջանին»,- նշել է օկուպանտը։