Չորեքշաբթի, Հուլիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կասկածում եմ, որ պայմանագիրը կնքվի նույնիսկ մինչև Նոր տարի կամ գալիք գարուն. Ադրբեջանը շատ ավելի մեծ զիջումներ ստանալու ակնկալիքներ ունի. քաղաքագետ

29/11/2023
- Քաղաքականություն

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Հայաստանի համաձայնությունը՝ ճանաչել այդ երկրի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը, մեր պետության համար նոր և շատ ծանր հետևանքներ ունեցող կապիտուլյացիոն հերթական ակտն է լինելու։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Իջևանի և Ղազախի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի վաղվա հանդիպմանը։

Ըստ մեր զրուցակցի՝ խաղաղության պայմանագիրը շարունակելու է այն կործանարար ընթացքը, որի մեջ մեր երկիրը մտել է Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին դրած ստորագրությամբ։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկվա հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, քաղաքագետի կարծիքով՝  քիչ հավանական է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նման բան տեղի ունենա։

«Կասկածում եմ, որ պայմանագիրը կնքվի նույնիսկ մինչև Նոր տարի կամ գալիք գարուն, որովհետև Ադրբեջանը գտնվում է մի իրավիպճակում, երբ շատ ավելի մեծ ծավալով զիջումներ ստանալու ակնկալիքներ ունի։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է այս պահին ստորագրել պայմանագիրը, կամ էլ այդ պայմանագիրը պետք է ներառի Հայաստանի համար այնպիսի կործանարար կետեր, որ նա միանգամից համաձայնի՝ օրինակ՝ ադրբեջանցի թվացյալ փախստականների հետնորդների վերադարձի իրավունքի ամրագրում, անհեթեթ այլ պահանջներ»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այն, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպել ոչ թե եվրոպական հարթակներում, այլ հայ-ադրբեջանական սահմանագծին, նշանակում է՝ սա ևս Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն ընթացքի դրսևորումն է։

«ՀՀ իշխանությունները գիտակցաբար երկիրն ուղղորդում են դեպի վերջնական կործանում, ինչը չի ուշանա։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի,  ապա Հայաստանն ամենաթշվառ կերպով վերանալուց առաջ կկարողանա գոյատևել առավելագույնը 3 տասնամյակ»,- ասաց քաղաքագետը։

Նախորդ գրառումը

Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել

Հաջորդ գրառումը

Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը հաստատվել է

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախահայության ցեղասպանությունը և Արցախի Հանրապետության օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովի. Փաշինյանը խոստովանեց. Ստեփան Հասան-Ջալալյան

29/06/2026
Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
Հաջորդ գրառումը

Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը հաստատվել է

Լրահոս

Ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնին մեծ արժեք չունի, եթե այն չի զսպում Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

30/06/2026

Պատմական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը հարցազրույց է տվել «Եվրոմեդիա-24» կայքին և վերլուծել Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրադարձությունը։ Արմեն Այվազյանը...

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը

30/06/2026

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումները։ Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի...

Բաքվում շարունակվել է առևանգված հայ պատանդների շինծու դատավարությունը

30/06/2026

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը: Ադրբեջանական APA-ն հայտնում է,...

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը

30/06/2026

Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը....

Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան. Սամվել Կարապետյան

30/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ իշխանությունները ոչ մի շանս չունեն իրենց «մեջտեղից հանելու»։ Կարապետյանը չի պատկերացնում, թե...

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

30/06/2026

​Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական