«2020 թվականից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել, ես այժմ դրանցից յուրաքանչյուրի վրա կանգ չեմ առնի, չեմ մանրամասնի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած բարդություններին, խնդիրներին, որոնք դեռևս բավական շատ են, ամեն դեպքում, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ։
Այդ ուղղություններից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությանը։ Մենք այժմ բավական մանրամասն խոսել ենք այս մասին։ Դեռևս կան չլուծված խնդիրներ, բայց, իմ կարծիքով, մենք այս մասին խոսել ենք ադրբեջանական և հայկական կողմի գործընկերների հետ, դրանք զուտ տեխնիկական բնույթի են։
Հարց տերմինաբանության մեջ է։ Իհարկե, այս տերմիններին պետք է հետևի իրողությունների և իրադարձությունների ճշգրիտ ըմբռնումը, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց մեր կարծիքով՝ ներառյալ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի, և, իմ կարծիքով, սրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով, դրանք գոյություն չունեն։
Սրանք զուտ տեխնիկական հարցեր են, ուստի, մենք հիմա պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում՝ մեկ շաբաթից, կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների փոխվարչապետերը և կբարձրաձայնեն չպարզված հարցերը։
Սա լավ պայմանավորվածություն է, որը հույս է տալիս, որ այն հարցերը, որոնք մինչ այժմ չեն լուծվել, կլուծվեն»,- մասին մայիսի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։