«Անկլավների» կեղծ դիսկուրսն օրակարգից հանելու համար մեկ ելք կա

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը վստահ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսպես կոչված «անկլավների» մասին հայտարարություններն այն բանի վկայում են, որ նա հերթական անգամ զիջումների է պատրաստվում:
Azg.am-ի հետ զրույցում նա այսպես մեկնաբանեց․ «Դա կոչվում է Օվերտոնի պատուհան։ ՀՀ իշխանություն այդ պատուհանը բացել ու ընկրկում է Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջների առաջ: Տավուշի մարզի տարեց բնակիչները, վստահաբար, հիշում են՝ երբ հայկական մեքենաներն անցում էին ադրբեջանաբնակ տարածքներով, նրանք քարկործում էին մերոնց։ Հետեւաբար, ի՞նչ խաղաղ համակեցության մասին է խոսքը»։
Մեր հարցին, թե մարդկանց մտածողությունից «անկլավների» մասին դիսկուրսն առհասարակ հանելու համար ի՞նչ պետք է անել, ընդդիմադիր պատգամավորը լակոնիկ պատասխանեց՝ իշխանափոխություն։
Ս․Վ․
