Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խայտառակություն և ողջ աշխարհի առջև նվաստացում է, որ Լաչինի միջանցքի բացման հարցում ՀՀ վերջին հույսը դատարանն է. Ավետիք Իշխանյան

31/01/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաագայի դատարանը քաղաքականացված դատարան է, և վերջնարդյունքը կախված է այն բանից, թե քաղաքական ինչպիսի որոշում կկայացնի այդ դատարանը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան դիմելու գործընթացին։

«Երկրորդ կարևոր կետը հետևյալն է. եթե դատարանը որոշի, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը պետք է բացվի, արդյոք Ադրբեջանը կբացի։ Համոզված եմ, որ ոչ։ Իհարկե, հայանպաստ բանաձևը մեզ համար օգուտ կլինի, բայց Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի թողնի։

Եվ երրորդ, ինձ համար նվաստացուցիչ էր, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն հայտարարեց՝ սա մեր վերջին հույսն է։ Սա խայտառակություն է և նվաստացում ողջ աշխարհի առջև, որ պետության վերջին հույսը դատարանն է»,- ասաց իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանը վերջում կրկին համոզմունք հայտնեց՝ Ադրբեջանը ինչպես չկատարեց ՄԻԵԴ-ի վճիռը, այնպես էլ  չի կատարի ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ:

Դատարանը որոշել էր Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև դեկտեմբերի 19-ը պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ։

Հայաստանը ՄԻԵԴ էր դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակել պարտադրելու պահանջով:

Հիշեցնենք նաև, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել էր Հայաստանի միջանկյալ պահանջները Ադրբեջանի նկատմամբ։

Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ժամանակ Եղիշե Կիրակոսյանը նշել էր, որ Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործով վճիռ կայացնելը: 

«Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու  օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների ցույցերին, որոնք խաթարում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ:

Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- ասել էր Կիրակոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Իրան

Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը կարևորել է Լիբիայի հարևան երկրների դերը երկրում կայունության ապահովման գործում

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը կարևորել է Լիբիայի հարևան երկրների դերը երկրում կայունության ապահովման գործում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Հռոմի Պապ Լևոն XIV-ն ընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Թուրքիա: Այցը տեղի կունենա նոյեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։...

ԿարդալDetails

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական