Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ֆրանսիան ճանաչեց Պաղեստինը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է անում բրիտանական կառավարությանը նույնն անել՝ ճանաչել Պաղեստինը որպես պետություն

Իսրայելը նման քայլն այս պահին հաստատելը համարում է «Համասի» ահաբեկչությանը տրված պարգեւ, գրում է «Յուդիշե ալգեմայնեն» հուլիսի 24-ին։ X հարթակում քաղաքապետը ՄԹ-ի կառավարությանը հորդորում է զգալիորեն ավելին անել՝ Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու համար՝ դադարեցնելու Գազայի պատերազմում «սարսափելի, անիմաստ սպանությունները», հիշեցնելով «ավերակների մեջ հուսահատորեն սնունդ փնտրող երեխաներին»։ ՄԱԿ-ի 150 պետություն ճանաչել է Պաղեստինը՝ որպես պետություն։ Սակայն դրանց թվում չեն ՄԱԿ-ի վետոյի իրավունք ունեցողներ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան։ Վերջինը վերահաստատել էր այն ճանաչելու իր պատրաստակամությունը, եւ հուլիսի 24-ին, տեղական ժամանակով 21:30-ին Մակրոնի գրառմամբ ծանուցվեց, որ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստինը։ Իսրայելը չեն ճանաչել Սաուդյան Արաբիան, Իրաքը եւ Սիրիան։

 ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա 

Լուսանկարում՝ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը:

Լուսանկարը՝ picture alliance / ASSOCIATED PRESS