Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրանի հայտարարությունները շատ կարևոր են, ակտիվությունը՝ ողջունելի. Ալեն Սիմոնյան

Ես մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը հնարավոր է ագրեսիա կիրառի ՀՀ նկատմամբ և մշտապես շարժվում եմ այդ տարամաբանությամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով իրանական կողմի՝ Ադրբեջանին ուղղված կոչերին՝ հարգել ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Ուզում եմ ողջունել Իրանի կողմից արվող հայտարարությունները և ասել, որ այդ հայտարարությունները շատ կարևոր են, և նման ակտիվությունը միայն ողջունելի է»: