Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխող ուժը գնում է պետության զավթման ճանապարհով. հայտարարություն

02/11/2022
- Քաղաքականություն

Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն են տարածել շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, վերջին շրջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել և ընտրել է նույն կուսակցության վարչության անդամ (մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսը), պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել և ընտրել է նույն կուսակցության անդամ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում կառավարող կուսակցության կողմից ընտրվել է այդ քաղաքական թիմի կազմում քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:

Այս բոլոր թեկնածուների ընտրությունը հնարավոր է դարձել բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միաձայն քվեարկության արդյունքում, իսկ Վահագն Հովակիմյանի պարագայում՝ նաև հենց սեփական քվեի շնորհիվ՝ շահերի ակնհայտ բախման պայմաններում:

Խիստ անընդունելի ենք համարում պետական անկախ մարմինների պաշտոններում կուսակցական անդամների ընտրությունը, ինչը կասկածի տակ է դնում նշված մարմինների անկախությունն ու քաղաքական չեզոքությունը և էական բացասական ազդեցություն ունենում դրանց հանրային հեղինակության և վստահելիության վրա: Ավելին, տվյալ մարմինների առաքելությունն է հակակշռել և փոխզսպել գործադիրին և կառավարող քաղաքական ուժին: Մինչդեռ, այս գործառույթի պատշաճ իրականացումը լուրջ կասկածի տակ է դրվում անկախ մարմիններում ներկայացված կուսակցական անցյալով անձանց շրջանում շահերի բախման պատճառով:

Քաղաքացիական պայմանագիր  կուսակցության նման գործելակերպը էական հետընթաց է ժողովրդավարության և թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներից: Այն  նաև հանդիսանում է կոռուպցիայի՝ քրոնիզմի տեսակի ակնառու դրսևորում և իշխող կուսակցության կողմից պետական համակարգը, հատկապես՝ անկախ մարմինները, իրեն ենթարկեցնելու և նրանց գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցության հաստատելու միտում:

Կառավարող քաղաքական ուժի կողմից սեփական կուսակցական անդամներին պետական մարմիններում ընտրությունն ու նշանակումը չի նպաստում նշված ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացմանը, հանդիսանում է կառավարող կուսակցության և պետական անկախ մարմինների սերտաճման արատավոր գործընթաց և անխուսափելիորեն ազդելու է ինչպես հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացման, այնպես էլ՝ դատական համակարգում արդյունավետ բարեփոխումների, այդ թվում՝ դատական իշխանության անկախության ապահովման և հանրային վստահության վրա:

Խստորեն դատապարտում ենք կառավարող քաղաքական կուսակցության կողմից պետական անկախ մարմիններում կուսակցական անդամների ընտրությունը և պահանջում ենք վերադառնալ հաշվետու կառավարման սկզբունքներին, պետական պաշտոններում ընտրություններն իրականացնելիս ապահովել բարեվարքության սկզբունքն ու բացառել  շահերի բախումը, այլ ոչ թե վերադառնալ Հայաստանի հասարակության մեծամասնության կողմից 2018թ. Թավշյա հեղափոխության արդյունքում մերժված գործընթացներին:

Պետական կառավարման նման արատավոր գործելակերպի վերարտադրությունը հիմնավոր կասկած է առաջ բերում, որ իշխող քաղաքական ուժը գնում է պետության զավթման ճանապարհով: Այս պրակտիկան կանխարգելելու և վերացնելու նպատակով  անհրաժեշտ է հրատապ կարգով կատարել օրենսդրական փոփոխություններ՝ բոլոր անկախ մարմինների անդամների թեկնածուների համար նախատեսելով առնվազն վերջին երեք տարիներին կուսակցական անդամության և քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում:

Հայտարարությունը բաց է միանալու համար

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Նախորդ գրառումը

Լավատեսական չեն Կապան, Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհների ուսումնասիրության արդյունքները . Թաթոյան

Հաջորդ գրառումը

Սեպտեմբերյան պատերազմում զոհվել է 93 զինծառայող. հրապարակվել են անունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

07/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

07/07/2026
Նորություններ

Բոլորին հերթով, հատիկ առ հատիկ, փորձելու են ջարդել. Արման Աբովյան

06/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026
Հաջորդ գրառումը

Սեպտեմբերյան պատերազմում զոհվել է 93 զինծառայող. հրապարակվել են անունները

Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի...

Ընդդիմադիր ուժերը դիմելու են ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն. Կարապետյան

07/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին,...

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական