Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Թրամփը նորից Հայաստանն անվանել է Ալբանիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ։

«Ես վերջ դրեցի անլուծելի համարվող պատերազմներին Ադրբեջանի և Ալբանիայի միջև։ Դա տևեց շատ, շատ տարիներ»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում Ադրբեջանի հետ հակամարտության մասին խոսելիս շփոթել է Հայաստանն ու Ալբանիան։