Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Մինսկի խմբի լուծարումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը՝ Մինսկի խումբը լուծարելու և նրա դուստր կառույցները վերացնելու մասին։ 

Այս պատմական որոշումը, որը հնարավոր դարձավ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, դարձավ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևոր ասպեկտներից մեկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։