Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ըստ էության՝ նախարարին միանձնյա հնարավորություն ենք տալիս ցանկացած արտադրատեսակ թույլ տալ ներմուծել. Նարեկ Զեյնալյան

24/09/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարալու մասին նախագիծը։

Ինչպես ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ, ինչը թույլ կտա մինչև ԵԱՏՄ կարգերի՝ ամբողջական անցման վերջնաժամկետը՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, զուգահեռ գործածել նաև ազգային կարգավորումը։

Նոր խմբագրությամբ առաջարկվում է նաև լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում պետության կարիքների համար չգրանցված բժշկական արտադրատեսակների ներմուծման մեխանիզմ։

Ինչպես իր հերթին նկատեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, իր համար անհասկանալի է «պետության կարիքների համար ներմուծվող բժշկական արտադրատեսակներ» արտահայտությունը։

«Այս արտահայտությունը նախարարությանն ավելի լայն հնարավորություն է տալիս գնալ որոշակի գործողությունների, որոնք հետագայում կարող են խնդրահարույց լինել։ Կարծում եմ՝ շրջանակները պետք է նեղացնենք։

Ըստ էության՝ նախարարին միանձնյա հնարավորություն ենք տալիս ցանկացած արտադրատեսակ թույլ տալ ներմուծել՝ ուղղակի հղում տալով այս կետին։ Ինձ համար այս մասը մի քիչ խնդրահարույց է, առաջարկում եմ հստակեցնել, սկզբունքներ սահմանել, թե որ դեպքերում կարող է այդպիսի թույլատրություն լինել»,- ասաց Զեյնալյանը։

Հանձնաժողովի նախագահն Արտակ Ջումայանին առաջարկեց մեկ նիստ հետաձգել, որի ընթացքում նախարարությունը կհասցնի շտկել հնչած դիտարկումները, և արդեն հաջորդ նիստին հարցը կրկին կընդգրկվի օրակարգ։

Արտակ Ջումայան լրիվ ընդունելի որակեց այս առաջարկը։

Որոշվեց նախագիծը հետաձգել երկու ամիս ժամկետով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարկադիր կատարման ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ

Հաջորդ գրառումը

Ոչ մի խաղաղության պայմանագիր ամբողջական խաղաղության հարց չի լուծում․ ՔՊ-ական պատգամավոր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ոչ մի խաղաղության պայմանագիր ամբողջական խաղաղության հարց չի լուծում․ ՔՊ-ական պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական