Իրանի հետ մեր միջպետական հարաբերությունները կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջև հարաբերություններ են։ Հետևաբար, մենք լիովին անտեսում ենք այս կեղծ պատմությունները, որոնք տարածում են այսպես կոչված խորհրդականները. այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում. հայտնում է APA-ն։
«Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Նախագահի (Իրանի – խմբ.) դիրքորոշումը բացարձակապես ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ Զանգեզուրի միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար», – նշել է նա։