Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործում է շատ սանձարձակ. Դավիթ Ղազինյան

27/08/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որքան էլ պնդեն, որ անկախ է, բոլորս հասկանում ենք, որ անկախ չէ։ Ընդհուպ նոր իրականացված այս հակասահմանադրական օրենսդրական փոփոխություններից հետո Հանձնաժողովի նախագահը, թեկուզ միանձնյա իրավունք ունենալով, կարող էր ընտրել՝ ոչ կառավարիչ նշանակելու պատժամիջոցը, բայց ընդունեց այն պատժամիջոցը, ինչի մասին հայտարարում էին իշխանության ներկայացուցիչները՝ մինչև օրենքի ընդունումը։

Բացի այդ, Հանձնաժողովի նախագահը բացարձակ վերահսկողություն չունի կառավարչի նկատմամբ, որովհետև կառավարիչը գործում է սանձարձակ՝ առանց իր իրավունքները տեսնելու հայտարարություններ է անում։ Դա նշանակում է, որ Հանձնաժողովի նախագահը որևէ վերահսկողություն չունի։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ 

Ղազինյանը, շարունակելով ներկայացնել Մեսրոպյանի անկախ չլինելու հանգամանքները, հիշեցրեց, որ նա կառավարիչ է նշանակել իշխող կուսակցության առաջին համարներում գտնվող մի անձի, որը մի ամբողջ ՊՎԾ ղեկավար է։

«Այնպես չէ, որ համապատասխան սուբյեկտն աչքի է ընկել մի այսպիսի կառավարման շատ լավ ունակություններով։ Դե լավ մենեջեր լինելը կարող ենք գնահատել ՊՎԾ ֆունկցիաների իրականացմամբ, հիմա՝ արդյոք լավ է իրականացվել, ես ունեմ իմ կարծիքը, բայց հաշվի առնելով, որ ամեն օր ականատես ենք լինում կոռուպցիոն սխեմաների, դեպքերի բացահայտման, ապա դա նշանակում է, որ ՊՎԾ-ն խնդիր ունի այդտեղ։ Համոզված եմ՝ հանձնաժողովի նախագահն անկախ չէ, բայց ինչու է իր վրա վերցրել այդպիսի բեռ, ինչու է հայտնվել «մահապարտի»  կարգավիճակում, չեմ կարող ասել»,- ասաց Ղազինյանը։

ՀԷՑ-ի մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության ժամանակավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ վերջին շաբաթների ընթացքում փորձել է գնահատել՝ արդյոք Սամվել Կարապետյանի կամ ՀԷՑ-ի կողմից եղել է որևէ սխալ, որը կարող էր հանգեցնել պետականացման գործընթացի, սակայն նման մեղավորություն չի կարողացել գտնել։

Նա նշեց, որ նույնիսկ անկախ փորձագետներից են փորձել պարզել՝ կա՞ արդյոք որևէ հիմք, որը կհիմնավորեր նման քայլը, սակայն որևէ հստակ պատասխան չեն ստացել։ Ղազինյանը նաև շեշտեց, որ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ ազգայնացման դեպքում պետք է իրականացվի արդար փոխհատուցում, սակայն այսօր չունեն ՀԷՑ-ի շուկայական արժեքի վերջնական գնահատականը։ Նրա խոսքով՝ նման ակտիվը գնահատելու համար անհրաժեշտ է միջազգային հեղինակություն ունեցող մասնագիտացված ընկերության ներգրավում։ Միևնույն ժամանակ վստահեցրեց՝ այդ արժեքը այնքան բարձր է, որ պետությունը դժվար թե կարողանա այն փոխհատուցել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զանգեզուրի միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար. Ալիև

Հաջորդ գրառումը

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վեդիում մանկապղծության դեպքով 3-րդ անձն է կալանավորվել

11/05/2026
Նորություններ

1-10-րդ դասարաններում բացարձակ գերազանցիկ էի. ծնողներս մեզ դաստիարակել են ավանդական արժեքներով. Սամվել Կարապետյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե մանիպուլյացիա, այլ իրականության հսկայական շերտի ժխտում. Վահե Դավթյան

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
Հաջորդ գրառումը

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական