Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երևանն էլ գիտե, որ Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի ԵԱՏՄ-ի հետ շուկաների փակում. Օվերչուկ

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը նրա համար կփակի Եվրասիական տնտեսական միության շուկան.  հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա հավելել է, որ սրա մասին գիտի նաեւ Երեւանը։

«Այն մարդիկ, ովքեր այս պահին Հայաստանում ընթացող քննարկումներում վիճում են, թե ինչ-որ լուծում հնարավոր կլինի գտնել, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին։ Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում։ ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերը զրոյացնելը ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ  մաքսային սակագներին։ Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ կառավարության փոխնախագահը։