Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Երեւանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել

Երեւանը ՌԴ-Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել։ Այս մասին զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Նա նշեց, որ առաջարկն արվել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից ԱԺ նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ։

«Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել, սակայն դա միայն առաջարկ է, հանդիպման ձեւաչափը դեռ չի քննարկվել»,-ասաց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման եւ դրա ժամանակ ընդունված հայտարարության մասին։ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի համար շատ կարեւոր է տվյալ հայտարարության դրույթների կատարումը։

«Միայն դրանց կատարումից հետո կարելի է խոսել այլ ոլորտների ներկայացուցիչների շփումների մասին, այդ թվում՝ միջխորհրդարանական ձեւաչափով»,-հավելեց նա։