Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Երբ որ գտնում են հարմար է՝ այցելում են». Ավանեսյանը՝ իշանությունների՝ «Եռաբլուր» չայցելելու մասին

Իմ մեջ այսօր կտարվում է այն, ինչ բոլորիս մեջ. ցավ և նաև բարդ էմոցիոնալ իրավիճակ, կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հաշտ է արդյոք Արցախի կորստի իրողության հետ։

Հարցին ի պատասխան՝ կցանկանա՞ր, որ Արցախը մերը լիներ, նախարար պատասխանեց՝ հարցը համարում է ոչ կոռեկտ և տգեղ:

Հարցին՝ ինչո՞ւ  իշխանության ներկայացուցիչներն այսօր չեն այցելել «Եռաբլուր»,- Ավանեսյանը պատասխանեց. «Այսիքնն՝ ինչո՞ւմն է հարցը։ Այսօր, վաղը, երեկ… ո՞ր օրվան է վերաբերում։ Երբ որ գտնում են հարմար է, որ պահին ով գտնում է՝ հարմար է՝  այցելում է «Եռաբլուր»: