Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես ոչ մի բան չեմ ուզում ասել. իշխանական պատգամավորը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

18/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չի ցանկանում որևէ տեսակետ հայտնել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։

«Ես ոչ մի բան չեմ ուզում ասել՝ առավել ևս «Ազգ» օրաթերթին։ Կներեք էլի, իհարկե»,- Azg.am-ի թղթակցի հարցը լսելուն պես ասաց իշխանական պատգամավորը։

Արման Եղոյանն այնուհետև ճշտեց՝ արդյոք առաջին անգամ է շփվում մեր լրատվամիջոցի ներկայացուցչի հետ և բացասական պատասխան ստանալուց հետո, փորձեց վերհիշել՝ երբ է մեզ հետ առնչվել։ Սրանով պատգամավորը զրույցը  եզրափակեց։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ համոզմունք էր հայտնել՝ Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառն այն է, որ քաղաքացիները համոզված են եղել՝ ՔՊ-ն է հաղթելու։ Լրագրողների հետ զրույցում Պապոյանը միաժամանակ բացառել էր Երևանի ավագանու ընտրություններրում իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը:

Մեկ բնակարանում 50 հնդիկ հաշվառելու կոնկրետ դեպքի մասին էլ   Պապոյանը նշել էր՝ եթե Հնդկաստանից 50 հոգի եկել է Հայաստանում աշխատելու, չպե՞տք է արդյոք, որ նրանք մի տեղ գրանցված լինեն:

Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել անհրաժեշտ ձայների 50+1 տոկոսը, որպեսզի ընտրական ցուցակի առաջին համարը՝ Տիգրան Ավինյանը օրենքի ուժով դառնա քաղաքապետ։ Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիա։  

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32․57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18․89 տոկոս, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների  15․43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11․32 տոկոս,  «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների  9․68 տոկոս։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դրսի ուժերի ֆինանսավորմամբ՝ Վրաստանում քաղաքացիական անկարգություններ են սպասվում

Հաջորդ գրառումը

Ֆադեյ Սարգսյան. բարձր տեխնոլոգիական Հայաստանի առաջմղիչը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ֆադեյ Սարգսյան. բարձր տեխնոլոգիական Հայաստանի առաջմղիչը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական