Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի, այդ թվում՝ ՌԴ հյուպատոսության վրա, Ռուսաստանի ձեռքերն ազատ կլինեն Բաքվի դեմ գործողություն իրականացնել. Ղազարյան

07/08/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տպավորություն ունի, որ Հայաստանում ամենաակտիվ աշխատող պաշտոնյան մեր երկրում ԱՄՆ դեսպանն է։

«Տիկին դեսպանը գրեթե ամենօրյա հանդիպումներ ունի տարբեր ոլորտներում։ Նա կարծես ավելի շատ է աշխատում, քան նույնիսկ հայաստանյան պաշտոնյաները. հայաստանյան որևէ նախարար իր գործունեության մասին ամենօրյա լրատվություն չունի, ինչքան Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում»,-ասում է Ղազարյանը։

Ըստ նրա՝ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված նման ակտիվությունը, արդյոք մյուս դեսպանները ևս ունեն նման ակտիվություն, ի՞նչ դեր են ստանձնել, ինչքանո՞վ է դա թույլատրելի։

«Նախկինում լինելով դեսպան՝ պետք է ասեմ, որ դեսպանների հիմնական խնդիրը երկկողմ հարաբերությունների զարգացումն է ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ մշակութային առումներով։ Բայց որոշ դեպքերում կան դեսպաններ, որոնց գործունեությունը երկկողմ հարաբերությունների իմաստով գրեթե ոչինչ  չի փոում, բայց նրանց ցուցաբերած ակտիվությունը չափազանց մեծ է մեր երկրի ներքին քաղաքական կյանքում։

Պետք է հասկանալ՝ ինչքանով է դա պահանջված, ինչքանով է դա արդարացված, որովհետև դիվանագիտական հարաբերույթունների կարևորագույն սկզբունքներից մեկը երկրի ներքին գործերին որևէ կերպ չմիջամտելն է։ Ցանկացած դեսպանություն մաս է կազմում իր երկրի արտաքին քաղաքական համակարգի, իսկ ԱԳՆ-ն գործադիր իշխանության մաս է։ Այսինքն՝ դեսպանն իր երկրի կառավարության ներկայացուցիչն է»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ Հայաստանում դեսպանություններ և ռեզիդենտ դեսպաններ այս պահին ունի 41 պետություն։

Հասարակական-քաղաքական գործիչը հիշեցրեց՝ եթե Ադրբեջանն ինչ-որ պահի հարձակվի Սյունիքի վրա, ստացվում է, որ ակամայից պետք է զավթի նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատաոսությունը։ Սա կդիտվի հարձակում Իրանի վրա, և Իրանը կարող է որոշում կայացնել՝ ինչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ։

«Նույն մտադրությամբ Կապանում հյուպատոսություններ բացելու մտադրություն  ունեն նաև Ռուսաստանը և Ֆրանսիան։ Թերևս դրանով էլ հենց պայմանավորված է, որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս, որ Ռուսաստանը գլխավոր հյուպատոսություն բացի Կապանում, որովհետև եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի՝ այդ թվում՝ ՌԴ հյուպատոսության վրա, Ռուսաստանի ձեռքերն ազատ կլինեն Ադրբեջանի դեմ գործողություն իրականացնել։ Այսինքն՝ այստեղ գոյություն ունի չափազանց լուրջ ռազմաքաղաքական բաղադրիչ»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Վերադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանին՝ հասարակական-քաղաքական գործիչը նկատեց՝ նա ամենուր է, գրեթե ամենօրյա ռեժիմով հրավիրված է Հայաստանում կազմակերպված կարևոր միջոցառումներին, որոնց մասնակցում են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները։

Մի կողմից դա, ըստ բանախոսի, լավ է, բայց այլ հարց է, թեդ որքան է նրա գործունթյունը նպաստում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կամ արդյոք ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը կարող է ազատորեն այցելել ԱՄՆ զինված ուժեր և հանդիպումներ ունենալ ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ։ Ղազարյանի խոսքով՝ առավել հավանակն է, որ նա միայն հեռվից հեռու է տեսել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։

«ԱՄՆ նախկին դեսպանն էլ աննախադեպ քայլ էր կատարել. իր առաքելության ընթացքում մեկնել էր Ադրբեջան և այնտեղ հանդիպում էր ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Նա առանց հայ պաշտոնյայի ուղեկցության՝ հայտնվել էր թշնամական երկրում և հանդիպել թշնամական պետության ղեկավարի հետ։ Կարծում եմ՝ եթե ԱԳՆ ունենայինք, նրան 72 ժամ պետք է տրամադրվեր՝ Հայաստանը լքելու համար»,- ասաց Ղազարյանը։

Ըստ հասարակական-քաղաքական գործչի՝ պակաս ակտիվություն չի դրսևորում նաև Հայաստանում ԵՄ դեսպանը։ Կառույցի պաշտոնական կայքից մասնավորապես հայտնի է դառնում, որ դեսպանը ևս հանդիպումներ է ունեցել և ունենում լայն շրջանակների հետ։ Մինչդեռ պակաս ակտիվություն է դրսևորում Հայաստանում ՌԴ դեսպանը՝ վերջին երկու ամսվա ընթացքում ընդամենը մի քանի միջոցառման մասնակցություն։

Հարաբերական ակտիվություն է դրսևորում նաև Ֆրանսիայի դեսպանը, այն դեպքում, երբ արաբական երկրների դեսպանների գործունեությունն ակտիվությամբ աչքի չի ընկնում։

Էդգար Ղազարյանը նաև անթույլատրելի համարեց ՍԴ  նախագահի հետ տարբեր երկրների դեսպանների հանդիպումները, քանի որ անգամ ՀՀ կառավարության պաշտոնյաները ՍԴ նախագահին կարող են հանդիպել բացառապես դատավարության ընթացքում։

 «Մինչդեռ օտաերկրյա դեսպաններից շատերը ոչ միայն հանդիպում են ՍԴ նախագահին, այլև ավելի ուշ պարզ է դառնում, որ կողմերի միջև, օրինակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական պատվիրակությունն ամերիկյան ֆինանսավորմամբ մեկնի ԱՄՆ՝ ճանաչողական այցի»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչը։

 Շատ դեպքերում, Էդգար Ղազարյանի խոսքով, նրանք զուտ զվարճանքների համար են մեկնում, հետո էլ համապատասխան տեսանյութեր տեղադրում իրենց սոցցանցերում։

«ԱՄՆ դեսպանության արտոնյալ վիճակն ինչո՞վ է պայմանավորված. դա ՀՀ իշխանությունների վրա ունեցած մեծ ազդեցության հետևանք է, և փաստացի ստացվում է, որ մեր երկրի հանրային հարաբերությունների վրա որոշ դեսպանությունների ազդեցությունն ավելի մեծ է, քան ՀՀ իշխանությունների ազդեցությունը»,- ամփոփեց Ղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ իշխանությունը ապացուցում է, որ փախուստի է պատրաստվում. Շաքարյանց

Հաջորդ գրառումը

Հորդանանի ափին արդեն 10 հազար պաղեստինցի է ձերբակալվել

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Հորդանանի ափին արդեն 10 հազար պաղեստինցի է ձերբակալվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական