Ռուս-ուկրաինական պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող չգնահատել խաղաղությունը, , այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրանիայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։
Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր։ Այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը։ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիատար այլ սուբյեկտները չոգեշնչվեն»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։











