Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը խզած ՔՊ-ի օրակարգում Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնելու հարց չկա. Tert.am

11/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ներկայացրել է «Բալասանյան» դաշինքի հետ համագործակցության հուշագիրը միակողմանիորեն խզելու որոշման պատճառները։

Դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հարությունյանը հիշեցրեց, որ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան» դաշինքի հետ համագործակցության հուշագիր էին կնքել՝ հիմնված ժողովրդավարության, համագործակցության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա։

«Սակայն հուշագրի ստորագրմանը հաջորդած ժամանակահատվածում խախտվել են վերանշյալ գրեթե բոլոր սկզբունքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից աշխատանքային քննարկումների ժամանակ բազմիցս բարձրաձայնված փողոցային առևտրի, ապօրինի շինությունների ապամոնտաժման, ծայրահեղ անբարեկարգ ՀՈԱԿ-ների նորոգման և մի շարք այլ հարցեր այդպես էլ մնացել են չլուծված։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մշտապես բախվել են «Բալասանյան» դաշինքի ոչ թափանցիկ գործելաոճին, խնդիրներ են ունեցել ֆինանսական և այլ փաստաթղթերի հասանելիության հետ կապված»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Հարությունյանը՝ նշելով, որ այս ամենը և ուրիշ այլ խնդիրներն ուղիղ հետևանք են համայնքի ստվերային կառավարման։

Նրա խոսքով՝ հենց այդ ստվերային կառավարման հետևանքով է, որ «Բալասանյան» դաշինքի հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ ուղղակի չեն կատարվել՝ իրենց տպավորությամբ՝ արտաքին միջամտության բերումով։

Հարությունյանն ընդգծեց, որ «Բալասանյան» դաշինքի հետ հուշագիր էին կնքել Գյումրին ավելի լավը, ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու համար։ «Այս նպատակներին հասնելու համար էր, որ մենք որոշել էինք Գյումրիի կառավարման գործադիր մարմնի մաս դառնալ։ Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ դա մեր նպատակներին հասնելու ոչ ճիշտ ճանապարհ էր, և հիմա մենք ասում ենք, որ թե ՏԻՄ, և թե ցանկացած այլ մակարդակում իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ, ու, հրաժարվելով Գյումրիում կառավարման գործադիր մարմնի մեր մասից, մենք հայտնում ենք, որ պատրաստվում ենք գյումրեցիների կողմից մեզ տրված ավագանու 11 մանդատներն ամբողջ ծավալով ծառայեցնել Գյումրիի զարգացմանը և գյումրեցուն»,- մանրամասնեց Քնարիկ Հարությունյանը։

Նա խորհուրդ տվեց «Բալասանյան» դաշինքին ուղղել հարցը, թե որոնք են այն արտաքին ուժերը, որոնց միջամտությամբ դաշինքի և ՔՊ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել։ «Մենք շեշտում ենք, որ կա արտաքին ուժերի միջամտություն, և դա է պատճառը, որ մենք այս քայլին գնում ենք»,- ասաց Հարությունյանը։

Նա հստակեցրեց, որ այս պահին Գյումրիի ավագանիում բացարձակ մեծամասնություն չկա, բոլոր ուժերն էլ, ըստ էության, փոքրամասնություններ են։ «Մենք այս առումով երկրորդ խմբակցությունն ենք, և մենք մեր գործունեությունը և լիազորությունները իրականացնելու ենք բացառապես մեր 11 մանդատների շրջանակներում։ Մենք կառավարության հետ փորձելու ենք մեր 11 մանդատներն իրացնել»,- ասաց նա։

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնելու հարց ՔՊ-ի օրակարգում այս պահին չկա։ Քնարիկ Հարությունյանը հավելեց, որ իրենք ուղղակի շարունակելու են իրենց 11 մանդատի ուժով կառավարում իրացնել։

Tert.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերի՛ք Է, հայելային անդրադարձումը դառնանք թուրք-ատրպէյճանական քարոզչական մեքենային

Հաջորդ գրառումը

Իրանը ողջունում է ձերբակալվածներին ազատ արձակելու՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Իրանը ողջունում է ձերբակալվածներին ազատ արձակելու՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական