Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հերի՛ք Է, հայելային անդրադարձումը դառնանք թուրք-ատրպէյճանական քարոզչական մեքենային

11/12/2023
- Հայտարարություններ

Հայաստանի ԶԼՄ-ներու պատասխանատուներուն ուշադրութեան.

Սիրելի գործընկերներ,

Ըստ շրջանառուած տեղեկատուութեան, Թուրքիան այս օրերուն կ՛իրականացնէ զինեալ գործողութիւն մը իր երկրի տարածքին, չէզոքացնելու համար «ահաբեկչական» օջախներ: Պետական ահաբեկչութեան ռահվիրայ Թուրքիան երբ խօսի «ահաբեկիչներու» մասին, ապա ան ընդհանրապէս նկատի կ՛ունենայ քրտական որոշ հատուածներ:

Հայաստանի ԶԼՄ-ներու լրատուութեան մէջ կը կարդամ լուրը մօտաւորապէս այս բովանդակութեամբ «Թուրքիայի զինված ուժերը երկրի 12 նահանգներում իրականացրել է «Քահրամանլար-33» գործողություն. հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Գործողության ընթացքում ոչնչացվել է ահաբեկիչների 78 թաքստոց»:

Նկատի ունենալով, որ նման գործողութիւններ ընդհանրապէս ուղղուած կ՛ըլլան Քիւրտ ազատամարտիկներու դէմ, կը հաւատամ, որ այս պարագային մեր կողմէ ալ «ահաբեկիչ» բառ հասկացողութեան օգտագործումը կը ծառայէ թրքական փրոփականտին:

Պէտք է հասկնանք, որ նոյնն է եթէ միջազգային լրատուամիջոցներ Արցախի մէջ խիզախած մեր տղոց կոչեն «ահաբեկիչներ»՝ կրկնելով ատրպէյճանական հակահայ քարոզչութիւնը։ Ատենին դարձեալ եւ մինչ «զոհ» (գոյական) կը նշանակէ մատաղ, զենում, չար դէպքի ենթակայ՝ նահատակ, մեր ԶԼՄ-ներու կողմէ նմանօրինակ սխալով մը, «զոհ» կ՛անուանուէին Արցախեան ճակատներու վրայ ազրպէյճանցի սատակուած զինուորները, գրելով օրինակ. «Ազրպէյճանական կողմը ունեցաւ (այսքան) զոհ»…:

Հերի՛ք է, մանաւանդ այսքան փորձառութենէ ետք հայելային անդրադարձումը դառնանք թուրք-ատրպէյճանական քարոզչական մեքենային։

 ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի գլխաւոր խմբագիր

Նախորդ գրառումը

Հայաստանի վրա աչք տնկած «արևմտյան Ադրբեջան» ապօրինի կառույցը համարձակվել է ծաղրել Վարդան Օսկանյանին

Հաջորդ գրառումը

«Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը խզած ՔՊ-ի օրակարգում Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնելու հարց չկա. Tert.am

Համանման Հոդվածներ

Հայտարարություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ. Հայտարարություն

12/09/2025
Հայտարարություններ

Ցավակցություն

01/02/2025
Հայտարարություններ

Զանգահարեք «Թեժ գիծ»

25/05/2024
Հայտարարություններ

Մամուլի հաղորդագրություն

13/12/2023
Հաջորդ գրառումը

«Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը խզած ՔՊ-ի օրակարգում Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնելու հարց չկա. Tert.am

Please login to join discussion

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական