Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արայիկ Հարությունյանը շարունակում է Արցախի մնացորդում հետևողականորեն իրականացնել ալիևյան հրահանգները. քաղաքագետ

10/03/2023
- Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հոգեկերտվածքները շատ նման են միմյանց, և դա կարևոր պատճառ է, որ այսպես կոչված հեղափոխական  ղեկավար Փաշինյանն Արցախում որպես իր լավագույն դաշնակից է ընտրել հենց Հարությունյանին։ Մինչև 2020 թվականի պատերազմը նա Նիկոլ Փաշինյանի լիակատար կամակատարն էր, բայց 2022 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արայիկ Հարությունյանը գործնականում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ուղղակիորեն Իլհամ Ալիևի կամակատարն է։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք  կասկածելի չէ, որ ԱՀ նախագահը մինչև հիմա չի բարձրաձայնում՝ ինչ կարծիք ունի Փաշինյանը Ադրբեջանի պահանջի առնչությամբ՝ կամ Ադրբեջանի հետ Արցախի ինտեգրացիա, կամ նոր կոշտ քայլեր։

«Չմոռանանք, որ Գանձակի հրթիռակոծության համար Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել, և նա մեծապես վախենում է իր կյանքի համար։ Լինելով կատարելապես անսկզբունք անձնավորություն և գործնականում արդեն ազգային և պետական դավաճան՝ Հարությունյանը շարունակում է Արցախի մնացորդում հետևողականորեն իրականացնել ալիևյան հրահանգները, հետևաբար ոչ մի բանի վրա չպետք է զարմանալ»,- ասաց  Ալեքսանդր Քանանյանը։

Քաղաքագետի խոսքով՝ ԱՀ նախագահը բոլորովին վերջերս խոսել է Ադրբեջանի առաջադրած երկընտրանքի՝ ինտեգրացիայի կամ կոշտ քայլերի կիրառման մասին՝ փորձելով քողարկել իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական բռնազավթմանը։

«Ասել է, որ չեն հրաժարվում պայքարից, բայց Հարությունյանի յուրաքանչյուր խոսքի արժեքը կատարելապես զրոյական է և գործնականում շատ անհաջող կերպով քողարկելով իր մտադրություններն՝ իրականում ևս մեկ անգամ բացահայտ խոստովանել է, որ պատրաստ է ընկրկելու Ալիևի բոլոր պահանջների դեմ»,- նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը շեշտեց՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք մինչ օրս տեղի են ունեցել և դեռ վատթար տարբերակով տեղի են ունենալու ամբվողջ հայության համար, լիովին բխում են նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագրից։

«Այսինքն՝ հենց այդ փաստաթուղթն է կանխորոշել իրերի ներկա ընթացքը»,- ասաց Քանանյանը։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը փոխանցել է՝ կամ Արցախն ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

Նախորդ գրառումը

ԱՄՆ հետախուզական ծառայություններն արձանագրել են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասի զավթումը

Հաջորդ գրառումը

Հայաստանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվել է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվել է

Լրահոս

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

15/07/2026

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին...

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև...

Որքա՞ն գումար կստանա Անգլիայի ֆուտբոլի հավաքականը հաղթելու դեպքում

15/07/2026

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է պարգևավճարների այն չափը, որը կստանա ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։ The Guardian պարբերականի տեղեկություններով՝...

Կառավարությունը վավերացնում է TRIPP-ը. այն կուղարկի ՍԴ

15/07/2026

Վաղը Կառավարության նիստում գործադիրը հավանություն կտա Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության...

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական