Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամաբ խափանման միջոց կալանավորումը անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:
Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը այս ամենը համարում է քաղաքական հետապնդումպնդելով, որ քրեական օրենսգրքում նման մեղադրանք գոյություն չունի։
Դատարանի դահլիճում Ավետիք Չալաբյանն ասել է. «Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ այս գործը շինծու է: Իմ կալանքն ընդամենը պատժելու միջոց է և բացարձակ քաղաքական դրդապատճառներով, մի պահ նույնիսկ մի կասկածեք դրանում»:
