Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ

Ալմաթիում կայանալիք բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը՝ առաջիկա հանդիպման մանրամասների վերաբերյալ իր հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Ղազախստանը միայն բարի կամքի ծառայություններ է մատուցում, այսինքն՝ հարթակ է տրամադրում բանակցությունների համար։

«Եթե երկու երկրներն էլ խաղաղության գան, և այն ստորագրվի մեր տարածքում, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա»,- ասել է  նա։