Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Անհայտ պատճառներով հետաձգվել է Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. պաշտպան

ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի գործով այսօրվա  դատական նիստը հետաձգվել է:

«Նիստը հետաձգվել է ինձ համար դեռևս անհայտ պատճառներով։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին»,- այս մասին տեղեկացնում է Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Նշենք՝ հոկտեմբերի 10-ին դատարանը մերժել էր 14 պատգամավորների և 10 մլն դրամ գրավով Վարդանյանին ազատ արձակելու միջնորդությունը և երեք ամսով երկարացրել նրա կալանքը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին եռակողմ փաստաթղթի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես, մի խումբ քաղաքացիների՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի շենք մուտք գործելու դրվագին։

Նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը: