Կիրակի, 2 Օգոստոս, 2026

ԱՄՆ այսօրվա վարչակազմը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությամբ. Լավրով

ԱՄՆ ներկայիս վարչակազմը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ որևէ քաղաքական երկխոսությամբ. CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ներկայիս վարչակազմը շահագրգռված չէ քաղաքական երկխոսությամբ. ասել է նախարարը՝ ընդգծելով, որ ժամանակ առ ժամանակ բացառություն են կազմում  Վաշինգտոնում և Մոսկվայում երկրների դեսպանատների շփումները, բայց ոչ երբեք քաղաքական հարցերով։

«Մենք պատրաստ կլինենք լսել բոլորին, ովքեր իսկապես հետաքրքրված են արդարադատությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում, որը միտված կլինի, իհարկե, դադարեցնել Ուկրաինան որպես Ռուսաստանի դեմ պատերազմի գործիք օգտագործելու՝ արևմտյան քաղաքականությունը»։ ասաց նախարարը։

Լավրովը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ ճիշտ չէ, երբ ինչ-որ մեկը պնդում է, որ Ռուսաստանը դեմ է բանակցություններին։

Այն քննարկումները, որոնք կերաշխավորեն Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների օրինական ազգային շահերի պաշտպանությունը, մենք պատրաստ կլինենք լսել»,- ընդգծել է նախարարը։